ՇՔԵՂ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

ՇՔԵՂ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Անկողնային պարագաների պատմությունը նույնքան վաղնջական է, որքան՝ տեքստիլինն է. այն ձգվում է հազարամյակներ։

Ինչ վերաբերում է մահճակալային մշակույթին, հայտնի է, որ 3400 տարի մ․թ․ա․ եգիպտացիները թողնելով գետնին քնելու սովորությունը՝ սկսեցին քնել գետնից բարձր մահճակալների վրա։ Մահճակալի և ներքնակների հետ միասին նրանք սկսեցին կիրառել նաև սպիտակեղեն։ Անկողնային գործվածքեղենը եգիպտացիները դիտարկում էին իբրև լույսի և մաքրության, ինչպես նաև բարեկեցության խորհրդանիշ։ Անկողնային պարագաների մասին վաղ հիշատակումներ կան նաև հին հռոմեական պատմիչների մոտ։ Հայտնի է, որ մ․թ․ա 4-րդ դարում հռոմեացիները օգտագործում էին ամենօրյա սավաններ, իսկ սիրային զվարճանքների համար՝ ծաղիկներով ասեղնագործված վուշե սավաններ։

Հետագա զարգացումը առանձնահատուկ դրսևորում ունեցավ 14-17֊րդ դարերում, երբ միայն բարձրաշխարհիկ և հարուստ մարդկանց համար ստեղծում էին սահմանափակ քանակով կատարելագործված ՛՛Հոյակապ մահճակալներ՛՛ -“Magnificent bed”։

Լյուդիվիկոս XIV-ը ձեռք բերելով այդպիսի մահճակալ՝ այն ճոխացնում և շքեղացնում է ոսկեթել և արծաթել ասեղնագործությամբ զարդարված սպիտակենով։ Հենց Վերածծնդի ժամանակ է, որ ազնվական տներում սկսում են գործածել վառ ասեղնագործությամբ զարդարված ձյունաճերմակ սպիտակեղեն։

17-րդ դարում մետաքսե և վուշե պարագաների նորաձև լուծումները Հոլանդիան էր թելադրում։ Այնուհետև՝ 18֊րդ դարում, առաջնությունն անցնում է Սաքսոնիային։ Այդ ժամանակ սպիտակեղենը փռում էին ոչ այնպես, ինչպես աժմ, այլ ներքնակի վրա մի քանի շերտ սավան էին գցում։ Նույն դարում, համադրելով շքեղությունը հարմարավետության հետ, Գերմանիան սկսում է ցուցադրել փետուրե դեկորատիվ բարձեր։ Իսկ 20-րդ դարում արդեն շրջանառության մեջ են մտնում մեզ այսօր քաջ հայտնի այնպիսի անկողնային պարագաներ, ինչպիսիք են՝ աղվամազերով վերմակները, շքեղ ու ամենատարբեր գործվածքներից ստեղծված սպիտակեղենը։

Ազնվականների և բարձր խավի մենաշնորհը հանդիսացող շքեղ անկողնային պարագաները սկսում են լայն տարածում գտնել։ Հարմարավետ քնի համար անկողնային պարագաների կարևորությունն արձանագրող փաստ էր շուրջ 20 տարի առաջ the Westin Hotel-հյուրանոցի կողմից առաջարկվող ’heavenly bed’’-՛՛Երկնային անկողին՛՛-ը։ Դրանով նրանք միլլիոնավոր մարդկանց սովորեցնում են կարևորել այն սպիտակեղենը, որի մեջ նրանք քնում են։

Նման շքեղ անկողնային պարագաներն այսօր Ձեզ հասանելի են ընդամենը մեկ կոճակի հպումով։ Սոնատիի ցուցասրահը, իր բարձրակարգ ու բազմազան տեսականիով, հասանելի է Ձեզ առցանց։

Share this post