ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՄԲԱԿԸ

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՄԲԱԿԸ

Եգիպտական բամբակը ամենաբարձրակարգ որակի ու շքեղության հոմանիշ է։ Դրանից պատրաստված արտադրանքը ավելի փափուկ է, նուրբ ու կայուն, քան աշխարհի այլ բամբակներից ստացվածը։

Եգիպտական բամբակը հայտնի է իր գերազանց ամրությամբ, դիմացկունությամբ, փայլով և խոնավության կլանմամբ։ Այսօր Egyptian Cotton ապրանքանիշը որակի ամենաբարձրակարգ ցուցանիշն է համարվում։ Իսկ դրա պատմությունը սկսվել է 200 տարի առաջ։ Մուհամեդ Ալի Փաշան, ով ժամանակակից Եգիպտոսի հիմնադիրն էր, 1821 թ․-ին, հասկանալով, որ իր երկրի գերերկար ու կայուն բամբակը լավագույնն է աշխարհում, երկրում սկսում է բամբակի գյուղատնտեսությունը։

Մինչև 1863 թվականը Եգիպտոսը կրկնապատկում է բամբակի արտադրությունը՝ հացնելով այն գրեթե 1,3 միլիոն կանտարի: Եգիպտացիները իրենց բամբակն անվանում են սպիտակ ոսկի։ Եգիպտական բամբակը առանց կասկածի ամենալյուքսային, ամենաբարձրորակ նյութերից մեկն է աշխարհում՝ համարվելով հարմարավետության, փխրունության ու նրբաճաշակության հոմանիշ։ Եգիպտական բամբակի փափկությունը կարող է համեմատվել միայն մաքուր մետքասի հետ։

Պատճառներից մեկը Նեղոսի դելտայի յուրահատուկ բնակլիմայական պայմաններն են և յուրահատուկ պարարտ հողը, որ իդեալական են բամբակի աճեցման համար։ Ցանքը սկսվում է մարտին և շարունակվում է մինչև ապրիլ։ Սեպտեմբեր-հոկտեմբերին սկսվում է բերքահավաքը՝ ձեռքով։ Որակի մյուս պատճառն էլ հենց այդ է, որ Եգիպտական բամբակը հավաքվում է ձեռքով և այդպիսով նվազագույնս վնասում մանրաթելերը՝ թողնելով դրանք ուղիղ և անվնաս։

Դրա երկար մանրաթելերը թույլ են տալիս ստանալ ավելի ամուր, բարակ և փափուկ բամբակե թել` ի տարբերություն սովորական բամբակի, որն ունի ավելի շատ splices.  Եգիպտական բամբակից գործված գործվածքները ավելի փափուկ են, նուրբ և ավելի երկար են ծառայում, նույնիսկ եթե դրանք շատ են լվացվում։ Ուստի նման գործվածքից պարագաները արժանի ներդրում են։

Քանի որ Եգիպտական բամբակից ստացվող թելը ավելի բարակ է, համապատասխանաբար գործվածքների խտությունն էլ՝ ավելի բարձր է և գործվածքն էլ՝ ավելի ամուր, քան սովորական բամբակիցը։ Նկատել եք երևի, որ գործվածքի որակը գնահատվում է դրա բարձր խտությամբ, այսինքն ինչ քանակի թելեր են հյուսված քառակուի սանտիմերում։ Որքան մեծ է թելերի քանակը, այնքան բարձր որակի, դիմացկուն և փաձուկ են ձեր անկողնային պարագաները։

Այն նաև բաձր խոնավության կլանման ցուցանիշ ունի, ինչը նշանակում է նաև ավելի խորը, պայծառ և կայուն գույներ գործվածքներում։ Անկախ նրանից, թե դա փայլուն ճերմակ է, կաթնագույն թե այլ երանգի, այս բամբակը պահպանում է գույնի խորությունը և պայծառությունը որքան անգամ էլ լվանաք։

Ասում են, որ Եգիպտական բամբակը լավ է նաև նրանց համար, ով քնի խանգարումներ ունի, որովհետև այս բամբակից գործվածքները թույլ են տալիս օդի անխողնդոտ անցում՝ զերծ պահելով գիշերը անհարմար զգացողսւթյուններից։ Egyptian Cotton™ ապրանքանշանը վկայում է, որ արտադրանքը օրիգինալ է, ամենաբարձրակարգ որակի բամբակից, որը արտադրված է Եգիպտոսում։

Sonati-ի ում մենք ևս առաջարկում ենք Եգիպտական բամբակից յուրահատուկ պարագաներ։

Share this post