ՍԱՏԻՆ

ՍԱՏԻՆ

Մեր հավաքածուներից շատերը կարված են բարձրորակ սատինե գործվածքից։ Ինչո՞ւ են բարձրակարգ անկողնային պարագաները կարվում հենց սատինից և ինչո՞վ է դա պայմանավորված։

Նախ նշենք, որ սատինը բամբակյա գործվածք է, որում մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով գերփափուկ մակերևույթով գործվածք։ Եվ քանի որ մակերևույթին ընկնում է ոչ թե մեկ, այլ մի քանի մանրաթել, սատինե գործվածքներն ավելի փայլուն և պայծառ տեսք ունեն, քան այն գործվածքները, որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։ Ի տարբերություն այլ՝ բամբակյա սպիտակեղենի՝ սատինե ծածկոցներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց շքեղ փայլով, որն ապահովում է գործվածքի թանկարժեք տեսքը, այլև՝ թովիչ քնքշությամբ։

Բացի այդ, դրանք ավելի խիտ են գործված, քան բամբակյա մյուս գործվածքները, ուստի և՝ ավելի փափուկ են ու տաք։ Իրենց խիտ գործվածքի շնորհիվ՝ սատինե ծածկոցները փոքր-ինչ ավելի ծանր են, քան պերկալ գործվածքից կարված ծածկոցները: Սատինե սպիտակեղենը իդեալական է մաշկի բնականոն շնչառության և սառը պայմաններում քնել նախընտրող անձանց համար։ Այն, միաժամանակ, նաև տաք է պահում ողջ գիշերվա ընթացքում՝ զերծ պահելով շոգելու անհարմարությունից: Եվ վերջապես, սատինն ավելի ուշ է ճմռթվում, քան մյուս գործվածքները՝ այսպիսով ավելի երկար պահպանելով իր հարթ և կոկիկ տեսքը։ Սատինը կլանում է քրտինքը՝ թույլ տալով ունենալ թարմ, չոր, մաքուր ու երազային զգացողություն ողջ գիշերվա ընթացքում։

Ձեզ համար իդեալական սպիտակեղեն ընտրելը՝ ամեն գիշեր առողջ և հարմարավետ քուն ունենալու գրավականներից մեկն է։

Մեզ մոտ Դուք կարող եք գտնել սատինե գործվածքի, դրա խտության (թելերի քանակի), բամբակյա բաղադրության և հյուսվածքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ինչը կօգնի ընտրելու Ձեզ համար կատարյալ սպիտակեղեն։

Share this post